Հարսանիքին նախապատրաստվելիս՝ տոնակատարության տեղի ընտրությունն ամենադժվար հարցերից մեկն է: Մասնագետներն ասում են, որ տոնի հաջողության 60% -ը կախված է հենց վայրի ընտրությունից, դրա մթնոլորտից, հյուրերի տրամադրությունից և հարմարավետությունից: Ամեն տարի ավելի ու ավելի շատ զույգեր իրենց նախապատվությունն են տալիս բացօթյա հարսանյաց հանդեսի կազմակերպմանը, ինչը հնարավորություն է տալիս ոչ միայն պարզապես նշել հարսանյաց հանդեսը, այլև օրն անցկացնել մտերիմների հետ ավելի հանգիստ և անկաշկանդ միջավայրում՝ մաքուր օդին:Բացօթյա միջավայրում կազմակերպված հարսանիքը հարմար է բոլոր հյուրերի համար՝ նրանցից յուրաքանչյուրը հնարավորություն է ստանում իր նախասիրություններին հարմար զբաղմունք գտնել, օրինակ՝ եթե Ձեր հյուրերի թվում կան տարեց մարդիկ, ովքեր չեն ուզում պարել, նրանք ստիպված չեն լինի նստել և դիմանալ բարձր երաժշտությանը, նրանք կկարողանան զբոսնել տարածքում և վայելել գեղեցիկ միջավայրը: Իսկ եթե կարողանաք տարածքը նաև գեղեցիկ զարդարել և համապատասխան լուսավորություն ապահովել, ապա ամեն ինչ պարզապես իդեալական կլինի: Իսկ եթե, ամեն դեպքում որոշել եք հարսանիքը կազմակերպել փակ տարածքում, ապա կա մի քանի բան, որին անպայման պետք է ուշադրություն դարձնել: Փորձեք այնպիսի տարածքներ գտնել, որոնք ունեն բարձր առաստաղներ՝ դա հնարավորություն կտա ավելի ընդարձակ տարածք ստանալ և երաժշտության ձայնն էլ ավելի համաչափ կտարածվի տարածքում: Փորձեք ավելի նեյտրալ գունային գամմայի մեջ գտնվող սրահ գտնել, որը չի խանգարի Ձեր հիմնական ձևավորմանը և որոշակի գույներ կամ ոճ չի պարտադրի:
ԲԼՈԳ
Որտե՞ղ կազմակերպել հարսանյաց տոնակատարությունը
2020-03-09 | 154
